Ըմբշամարտի ԵԱ. Արմեն Մելիքյանը դրամատիկ պայքարում հաղթեց և չեմպիոն հռչակվեց
Բուդապեշտում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը եզրափակիչում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Զալոման Շարշենբեկովի հետ:
Չափազանց լարված ու դրամատիկ այս գոտեմարտում ըմբիշը 9:7 հաշվով հաղթեց և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մեկ այլ ըմբիշ՝ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դարձավ բրոնզե մեդալակիր: