Ատլետիկոն դրամատիկ պայքարում հաղթեց «Վալյադոլիդին» և դարձավ Իսպանիայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Վալյադոլիդի» հետ ու 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել, ինչի շնորհիվ նվաճել է Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունը, հայտնում է Armsport.am-ը:
Հանդիպման հաշիվը խաղի 18-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Օսկար Պլանոն։ Դիեգո Սիմեոնեի թիմերը հաշիվը կարողացել են հավասարեցնել միայն երկրորդ կեսում։ 57-րդ րոպեին Անխել Կորեան խփել է պատասխան գնդակը, իսկ 10 րոպե անց Լուիս Սուարեսը առաջ է մղել իր թիմին՝ հաղթանակ ու չեմպիոնություն պարգևելով «Ատլետիկոյին»։
«Ատլետիկոն» 38 խաղից հետո վաստակած 86 միավորով մրցաշրջանն ավարտեց առաջին հորիզոնականում ու նվաճեց Պրիմերայի չեմպիոնությունը։
Մադրդիցներն իրենց պատմության մեջ 11-րդ անգամ հռչակվեցին Իսպանիայի չեմպիոն։
Զուգահեռ խաղում Մադրիդի «Ռեալը» միայն խաղավերջում կարողացավ հաղթել «ՎԻլյառեալին»՝ 2:1, սակայն 84 միավորով մնաց 2-րդ տեղում: