211652_close_icon
views-count74749 դիտում article-date 13:09 02-11-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը Չայնիի ոլորաններում տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 35 ZX 237 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիյսանը տեղեկությունը փոխանցել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերություն, որպեսզի այնտեղից ժամանի հերթապահ խումբը և հոսանքազրկեն նշված տարածքը, որպեսզի հետաքննիչը, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները կարողանան անվտանգ աշխատել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր