46294 դիտում
15:45 22-12-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում 23-ամյա վարորդը Opel-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Յուրիկ Համբարձումյանը իր վարած Opel Astra մակնիշի 10 NO 045 համարանիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի բժիշկները։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 046 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը հիմքից կոտրվել և տապալվել է, և օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Գեղամա» մասնաճյուղի Նաիրիի էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վնասված սյունը նորով փոխելու, որպեսզի էլեկտրամատակարարումը չդադարեցվի։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենան, ով վթարային իրավիճակ է ստեղծել, իսկ հետո դիմել փախուստի։ Ոստիկանությունը պարզում է նաև այդ տեղեկության իսկությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)