1584 դիտում
09:13 02-11-2019
ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, և դրանք մոտ մեկ շաբաթ կտևեն:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժգոհելով, որ, իբրև թե, նախարարը ներսում յուրայիններ ունի:
Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչապետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՊՎԾ աշխատակիցներին: Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հիմա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
10:28 25-07-2019
ՊՎԾ ստուգումներ՝ Լոռու մարզում. «քավորը» մարզպետն է. «Փաստ»
14089 դիտում
15:11 09-08-2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում 6-րդ վարչությունը նույնպես ստուգումներ է սկսել
2653 դիտում
11:11 18-11-2016
Կալանավոր Վարդան Ենոքյանը հացադուլ է հայտարարել. ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է սկսել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
481 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
448 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»