Կալանավոր Վարդան Ենոքյանը հացադուլ է հայտարարել. ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է սկսել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին երեկ տեղեկություններ հասան, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել կալանավոր Վարդան Ենոքյանը, վերջինիս բողոքը պայմանավորված է իրեն անհիմն կալանքի տակ պահելու հետ։
Ի դեպ, երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել մասնավորապես սննդի բաժնում, քանի որ տեղեկություններ են հասել, որ սնունդը դատապարտյալներին չի հասնում, իսկ թե ինչ արդյունք կտան այս ստուգումները, ցույց կտա ժամանակը»։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]