211652_close_icon
views-count3155 դիտում article-date 09:59 01-11-2019

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնելու Լոռու մարզի մի շարք համայնքներում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և անվերապահ հավատարմության երդում չի տվել։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են սկսել և փորձում են ամեն կերպ «բիծ» գտնել և նրանց վրա մի որևէ գործ «կարել»։ Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նման վիճակ է տիրում մարզի մի շարք խոշորացված համայնքներում։ Մասնավորապես, ներկայումս «մութ ամպեր» են կուտակվել Ստեփանավանի, Թումանյանի, Ախթալայի, Շնողի և Օձունի (ի դեպ՝ Օձունի համայնքապետի նկատմամբ, ըստ տեղեկությունների, որոշակի գործընթացներ են իրականացվում) համայնքապետների նկատմամբ։ Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր