211652_close_icon
views-count1063 դիտում article-date 09:01 31-10-2019

Արձագանքներ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ կոնգրեսականների մեծամասնության կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին արձագանքներ են հնչել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Երևանից ու Անկարայից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5146155.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ վարչակազմը դեռևս չի արձագանքել հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը: ԱՄՆ պետքարտուղարությունը տարբեր վարչակազմերի օրոք բազմիցս հակազդել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանույան վերաբերյալ բանաձևերի ընդգրկմանը՝ ճնշում գործադրելով օրենսդիրների վրա այն տապալելու համար: Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էլիոթ Էնգելը նշել է, որ չի ստացել որևէ ահազանգ վարչակազմից այս առիթով: Թերթը նաև մեջբերել է բանաձևի դեմ քվեարկած հանրապետական կոնգրեսական Գրեգ Փենսին, ով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի եղբայրն է: Վերջինս ընդգծել է, որ դեմ է քվեարկել, քանի որ վստահելով վարչակազմի քաղաքականությանը Թուրքիայի հարցում, չի ցանկանում ներգրավվել այս խնդրում: Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ողջունել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Էլիզաբեթ Ուորենը: Վերջինս կոչ է արել ԱՄՆ Սենատին ևս ճանաչել Ցեղասպանությունը: Սենատի և նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին է ակնարկել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը New York Times-ում հրապարակած իր հոդվածում: Ինչպես սպասվում էր, Երևանից ու Անկարայից հնչեցին արմատապես տարբեր արձագանքներ: «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանության նույն խնդրանքով դիմեց ԱՄՆ-ում Թուրքիայի և Հայաստանի դեսպանություններին: Մինչեւ այս հաղորդումը պատրաստելու պահը «Ամերիկայիյ Ձայն»-ի մեկնաբանության խնդրանքին որևէ պատասխան չի ստացվել Թուրքիայի դեսպանությունից: Բանաձևին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով իր ելույթում դատապարտել է դրա ընդունումը և նշել, որ Անկարան այն դիտարկում է որպես վիրավորանք՝ ուղղված թուրք ազգին: Բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտգործանախարարությունը իր մոտ է հրավիրել Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթեֆիլդին՝ բանաձևի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնելու համար: Թուրքիայի արտգործանախարարության տարածած հայտարարությունը այն որակել է անհիմն և զերծ՝ պատմական ու իրավական հիմքերից: Իր հերթին ԱՄՆ-ոմ ՀՀ դեսպան Վարուժան Ներսիյանը, ի պատասախան «Ամերիկայի Ձայն»-ի հարցին նշել է, որ բանաձևի ընդունումը կարևոր ուղերձ է Ցեղասպանության միջազգային ճանաչման և հետագա կանխարգելման տեսանկյունից: Դեսպանն ընդգծել է, որ այն կնպաստի, այլ ոչ թե կխանգարի հայ-թուրքական հնարավոր ապագա հաշտեցմանը: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ ողջունել էր բանաձևի ընդունումն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին այս առիթով՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է դեպի ճշմարտության ու պատմական արդարության հաստատումը: Հայաստանի արտգործնախարարությունն այս առիթով իր հայտարարությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը համարել է կարևոր ներդրում միջազգային ջանքերին նոր ցեղասպանությունների ու զանգվածային սպանդերի կանխարգելման հարցում:

Նմանատիպ նյութեր