Մասիս Մայիլյանը Վաշինգտոնում հանդիպել է հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ։
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպումը տեղի է ունեցել Chatham House ձևաչափով և կազմակերպվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում։
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։