211652_close_icon
views-count124594 դիտում article-date 15:07 30-10-2019

Մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք Եղեգնաձորում. ոստիկանության օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է զինված տղամարդուն. ժամանել են մարզի ոստիկանապետի պաշտոնակատարը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գևորգ Բաղդասարյանը, ով փորձել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 22 շենքի 3-րդ մուտքի դիմաց նռնակ պայթեցնել, նրան կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ Արամ Բաբայանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբայանն աշխատում է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով օպերլիազոր: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակաար, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ: Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լավ ա, ոստիկանության ծառայողը, իր կյանքը վտանգելով, կարողացավ վնասազերծել Գ. Բաղդասարյանին և եթե նռնակը գործի դներ, ապա պայթյունն անխուսափելի էր»: Հավաքվածներն ասում էին նաև, որ Գ. Բաղդասարյանն ու Ա. Բաբայանը բարեկամներ են: Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր