42281 դիտում
14:58 31-01-2023
Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, բռնել ու վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ 28-ամյա Ալիկ Հովհաննիսյանն ու 32-ամյա Դավիթ Հակոբյանը Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։
Պարեկները բարձրախոսով հորդորում են վարորդին, որպեսզի նա կանգնի։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ Սկսվում է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրում իրենց գործեընկերներից։ Ու արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում լկարողանում են շրջափակման մեջ առնել Opel-ին ու կանգնեցնել Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, մոտենալով Opel-ին, վարորդից պահանջում են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրեշտ փաստաթղթերը ու պարեկները նկատում են, որ նա ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Ու այդ ժամանակ պարեկները կարողանում են վնասազերծել նրան, ում մոտ լինում է մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ իր պայթուցիչով։
Պարեկներին օգնության են հասնում ՀՀ ՆԳՆ ոտիկանության Երևան քաղաքի վարչության, ժողովրդին հայտնի՝ «Կարմիր բերետները», ու միասին այդ քաղաքացուն տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է։
Մարտական նռնակը վնասազերծելու համար Ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության սակրավորը, ով էլ նռնակը անվտանգ տեղափոխում է համապատասխան վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։ Նրան ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+