211652_close_icon
views-count1314 դիտում article-date 10:16 30-10-2019

ԵՊՀ ասպիրանտ Մաջիդ Քյարեմը թաթերի մասին ուսումնասիրություն է կատարել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասպիրանտ Մաջիդ Քյարեմը հանրության դատին է հանձնել թաթերի մասին իր ուսումնասիրությունը, ինչի վերաբերյալ թերթի հետ ունեցած հարցազրույցում ասում է. «Իմ կատարած աշխատանքը բաղկացած է նախաբանից և չորս հիմնական գլխից: Նախաբանում ներկայացված են թաթագիտության մեջ մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները, իսկ առաջին գլուխը ներառում է թաթերի պատմությունը՝ որտեղից և երբ են ծագել, երբվանից է թաթ բառը գործածության մեջ մտել: Առաջին գլխում գրել եմ Շիրվանի և Առանի մասին, ներկայացրել եմ այս աշխարհագրական տարածքում թաթերի տեղաբաշխման պատմությունը: Երկրորդ գլխում նկարագրել եմ այն տնտեսական և սոցիալական պայմանները, որում ապրում են թաթերն Ադրբեջանի Հանրապետությունում, ներկայացրել եմ թաթերի գյուղական և քաղաքային կյանքը՝ ներառելով կատարածս վիճակագրական ուսումնասիրությունը՝ միաժամանակ նաև ցույց տալով, որ ադրբեջանական վիճակագրական ծառայությունները թաթ բնակչության ճիշտ թիվը չեն արտացոլում: Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության թաթերը 25.000 են, սակայն իմ ուսումնասիրության արդյունքում արձանագրեցի, որ թաթերի թիվն Ադրբեջանում 600.000-1.000.000 է: Երրորդ գլուխը ներկայացնում է թաթերի ձուլման գործընթացը: Իսկ ուսումնասիրության չորրորդ գլխում խոսել եմ Ադրբեջանում քաղաքական իրավիճակի, ինչպես նաև թաթերի այդ գործընթացներին մասնակցության մասին: Այս գրքում հստակեցրել եմ, թե որտեղ և ինչ կենսակերպով են ապրում թաթերը, ինչ քաղաքական պահանջներ ունեն, ցույց եմ տվել, որ թաթերի մասին ադրբեջանական վիճակագրական տվյալները չեն համապատասխանում իրականությանը»: Ադրբեջանում ապրող թաթերն օր օրի շատանում են: Նրանք ցանկանում են ունենալ իրենց սեփական ինքնությունը: Ադրբեջանի Հանրապետության անկախացումից ի վեր թաթերը փորձում են ճանապարհ գտնել ավելի շատ իրավունքներ ունենալու և սեփական ինքնությունը պահելու ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր