Իրանը պատրաստ է միջուկային գործարքից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո վատագույն սցենարին. Մաջիդ Ռավանչի
Իրանը պատրաստ է վատթարագույն սցենարին, եթե Վաշինգտոնը հայտարարի իրանական միջուկային համաձայնագրից դուսր գալու մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի՝ քաղաքական հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Մաջիդ Թահթ Ռավանչին։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, վերջինս նշել է, որ այդ դեպքում Թեհրանը պատրաստ կլինի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ոլորտում։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Իրանը լիովին կատարում է միջուկային հարցով համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները՝ նշելով, որ ՄԱԳԱՏԵ-ն բազմիցս է հաստատել դա, ինչը Միացյալ Նահանգները չի ընդունում։
Հավելել է, որ Իրանը հավատարիմ կմնա գործարքին այնքան ժամանակ, որքան որ հավատարիմ կմնան գործարքի մասնակից մյուս պետությունները։