211652_close_icon
views-count2192 դիտում article-date 16:42 29-10-2019

Արցախի ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ

Հոկտեմբերի 29-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի` ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին հրավիրում է նիստ՝ «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» օրակարգային հարցով»: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր