2359 դիտում
22:16 09-10-2019
ԱԺ հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատել Կարեն Սարգսյանի թեկնածությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 9-ին քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ քննարկվում է նրան փոխարինելու հարցը:
Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուներին, սակայն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:
Հանձնաժողովի նախագահը խոսել է թեկնածուի աշխատանքային փորձառության մասին՝ ընդգծելով, որ այն համապատասխանում է տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Մանե Թանդիլյանը նշել է, որ մի քանի տարի է ճանաչում է Կարեն Սարգսյանին ու բարձր կարծիք ունի նրա մասնագիտական ունակությունների վերաբերյալ:
Թեկնածուի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքները շատ են: Կարեն Սարգսյանը ներկայացրել է պալատի գործունեության առաջնահերթ զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները:
Թեկնածուն պատասխանել է հանձնաժողովի անդամներին հարցերին:
Քվեարկության արդյունքում չի հաստատվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու:
Նմանատիպ նյութեր
2761 դիտում
12:18 10-09-2018
Կարեն Կարապետյանն առաջադրվել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
Այս բաժնից
496 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
979 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը