Լիլիան Թյուրամի որդին փայլում է Բունդեսլիգայում
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 4:2 հաշվով հաղթեց «Այնտրահտին» և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մյոնխենգլադբախցիների կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել հարձակվող Մարկուս Թյուրամը:
Այդպիսով, Բունդեսլիգայի վերջին 5 խաղում ֆրանսիացին 7 արդյունավետ գործողություն է կատարել՝ 4 գոլ + 3 գոլային փոխանցում:
Մարկուսը Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան, աշխարհի չեմպիոն Լիլիան Թյուրամի որդին է: 22-ամյա խաղացողը այս ամռանը 13 մլն եվրոյի դիմաց էր տեղափոխվել «Բորուսիա»:



