211652_close_icon
views-count28397 դիտում article-date 11:20 28-10-2019

Ավտովթար Լոռու մարզում. Nissan March-ը Սպիտակի ոլորաններից մոտ 700 մետր սահելով՝ հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում Nissan March մակնիշի 91 DU 911 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 700 մետր սահել ներքեւ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության մեքենային, ում տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր