129104 դիտում
17:58 31-08-2022
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Kia Sorento-ն Սպիտակի 2-րդ ոլորանում մոտ 700 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. վարորդի դին փրկարարները դուրս են բերել մեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի դասակի պարեկներ Արման Դարբինյանը, Վարդան Համբարյանը՝ դասակի հրամանատար Արա Պետրոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Լոռու պարեկային գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի, ավագ քննիչ Գևորգ Մուքոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գ. Մուքոյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որի վրայից պոկվել էր նաև գազաբալոնը և շպրտվել մոտ 300 մետր, տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)