Ռուսական տասնյակ զրահամեքենաները հասան Սիրիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռուսաստանը զրահամեքենաներ է տեղափոխում սիրիական Հմեյմիմ ավիաբազա:
Զրահամեքենաները Սիրիա են տեղափոխել ինքնաթիռներով: Այդպիսով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական ոստիկանության համար տասնյակ զրահամեքենաներ է տեղափոխել:
«Տիգր» և «Թայֆուն» տեսակի զրահամեքենաները ինքնաթիռներ են բարձվել Ռոստովի և Կրասնոդարի երկրամասերի ռազմական օդանավակայաններից:
Ավելի վաղ մոտ 300 ռուսաստանցի ռազմական ոստիկաններ ժամանել էին Սիրիա, որպեսզի քրդական ջոկատներին հեռու պահեն Թուրքիայի հետ սահմանից: