Իրանը թույլատրել է ռուսական ինքնաթիռներին իր տարածքով հումանիտար օգնություն հասցնել Սիրիա
Իրանի իշխանությունները թույլատրել են ռուսական ինքնաթիռներին հումանիտար օգնություն հասցնել Սիրիա իրանական տարածքով: Այդ մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպանատան մամլո կցորդ Մաքսիմ Սուսլովը:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է այլընտրանքային ճանապարհներով հումանիտար բեռ հասցնել Սիրիա՝ չնշելով, թե խոսքը որ երկրների մասին է:
Նշենք, որ նախօրեին Հունաստանը և Բուլղարիան օդային միջանցք չէին տրամադրել ռուսական ինքնաթիռներին: