211652_close_icon
views-count45407 դիտում article-date 13:55 27-10-2019

Վանաձորում թալանել են տեղի թատրոնի դերասանուհու բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Ալլա Դարբինյանը և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 19։00-ց մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 00։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Ա. Դաբինյանին պատկանող 3-րդ հարկի բնակարան (պատշգամբի կողմից) և ննջասենյակից հափշատակել ոսկյա իրեր և մոտ 2 մլն ՀՀ դրամ։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանն աշխատում է Վանաձորի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր