211652_close_icon
views-count1902 դիտում article-date 17:36 25-10-2019

Կառավարությունն առաջարկում է կանոնակարգել անասնաբուծության ոլորտում հակաբիոտիկների օգտագործումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է կանոնակարգել անասնաբուծության ոլորտում հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը: Այս մասին տեղեկացանք e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից: Ըստ նախագծի` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Միջազգային տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում: «Անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման ուղղությամբ»,- նշված է նախագծում Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն առողջապահության, այլ նաև գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկը, քանի որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

Նմանատիպ նյութեր