145361 դիտում
15:01 25-10-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջները մի քանի ժամ պայքարում են անտառում առաջացած կրակի դեմ. նրանցից մեկը այրվածքներից մահացել է, վիրավորին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան. ժամանել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, այս պահին տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վիրավորին, ում օպերատիվորեն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվեց Երևան:
Առաջին իսկ պահից հիվանդանոց է ժամանել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Վարդանի Դեվելյանն էր, վիրավորն էլ նույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանն է:
Այս պահին Լոռու մարզային փրկարարական վարչությունում խորհրդակցություն է անցկացնում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը, որին ներկա են փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար ծառայության մայոր Հակոբ Խաչատրյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Լոռու մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:
Ժամանել է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Գուգարքի անտառտնտեսության մեծ թվով աշխատակիցներ՝ տնօրեն Արեն Աղաբաբյանի գլխավորությամբ; ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի կարգադրությամբ հրդեհի վայր են ժամանում նաև Երևանից հատուկ փրկարաիական ջոկատի հրշեջ փրկարարներ։
Հրդեհի վայրոմ հավաքվածներն ասում էին, որ մահացած հրշեջը Ապրիլյան քառօրյայի մասնակից է եղել և նա այդ օրերին միշտ եղել է առաջնագծում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 359+
359+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)