3397 դիտում
14:45 17-09-2019
ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի մասին նախագիծն իշխանական է. «Լուսավոր Հայաստանը» դրանով ջրում է իշխանության ծառը, դարձել է գործիք իշխանության ձեռքին. Արթուր Ղազինյան. tert.am
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոններին քաղաքացիական անձանց նշանակելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծն իրականում իշխանական նախագիծ է, «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/17/Ghazinyan/3095731?fbclid=IwAR06I-mms62iw7FYHDaX6roVyPGZ8gm17xiXNUR2rtW7SkEkjhA6IrKcEgU]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունած ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագծին:
«Իրականում դա իշխանական նախագիծ է, որն իր վրա վերցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Բնականաբար, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ. Վանեցյանը հրաժարական տվեց, հիմա Փաշինյանի առաջ երկու խնդիր է դրված՝ կա՛մ ընտրել նոր տնօրեն համակարգից, կա՛մ ընտրել համակարգից դուրս: Եթե համակարգից դուրս է ընտրվում ԱԱԾ տնօրենը, ապա իշխանությանն է պետք այդ օրենքները փոխել և քաղաքականացնել այդ պաշտոնը, գործել քաղաքական չափորոշիչներով: Փաստացի, այս պահին «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը և ինքը դարձել է գործիք իշխանության ձեռքին և ասել, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն է... վերապահումով պետք է խոսել այդ մասին»,-ասաց Արթուր Ղազինյանը:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստանին» ի՞նչ է տալիս դա, ինչո՞ւ ներկայացնել իշխանական նախագիծ, Արթուր Ղազինյանն ասաց, որ այս պահին դժվար է հստակ ասել՝ միգուցե ինչ-որ գործարք է եղել իշխանությունների հետ, ինչ-որ բան տվել են, ինչ-որ բան կսպասեն, բայց կտեսնենք, թե առաջիկայում ինչ կառաջարկի իշխանությունը ԼՀԿ խմբակցությանը:
«Սա ակնհայտ գործարքային մեխանիզմ է, իրենք էլ, կարծես թե, հպարտ են այդ նախագծից»,-ասաց Ղազինյանը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/09/17/Ghazinyan/3095731?fbclid=IwAR06I-mms62iw7FYHDaX6roVyPGZ8gm17xiXNUR2rtW7SkEkjhA6IrKcEgU]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3095 դիտում
11:46 22-09-2019
«Լուսավոր Հայաստանը» Նիկոլից ավելի Նիկոլ լինելու տրենդի մեջ է հայտնվել. Արթուր Ղազինյան. Tert.am
1845 դիտում
16:50 10-01-2020
«Հանդիպումները շարունակվելու են». «Լուսավոր Հայաստանը» հանդիպել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հետ
Այս բաժնից
679 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
568 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
778 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am