Բակո Սահակյանը պարգևատրել է Համահայկական խաղերի անցկացմանն ակտիվ մասնակցած անձանց
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման եւ անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար, մաղթել բոլորին խաղաղություն եւ ամենայն բարիք: