1592 դիտում
14:58 24-10-2019
Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի, կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ համայնքներին 2019-ի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2019 թվականին հատկացնել 363,351.6 հազար դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերը վերաբերում են Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքների 29 ծրագրերի: Մրցույթների արդյունքում գումարի չափը կազմել է 764 մլն 385 հազար դրամ, որտեղ պետության համաֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 363 մլն 351 հազար դրամ:
«Այս միջոցները համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա: Այս պահին շինարարական աշխատանքներն ընթանում են, համայնքն իր համաֆինանսավորման բաժինը հատկացրել է, հիմա կառավարության բաժինը հատկացնելու ժամանակն է»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ կառավարության մեկ այլ որոշմամբ շուրջ 18 համայնքների 30 ծրագրերի համար 1 մլրդ 370 մլն 563 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր կան, որից պետության մասնաբաժինը կազմում է 787 մլն 643 հազար դրամ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և հիշեցրեց, որ նախորդ տարի խոսվում էր 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասին: «Հիմա այս տարի ռեալ կարողանո՞ւմ ենք այդ 10 մլրդը և ընդհանուր 24 մլրդ դրամի ծրագրերն իրականացնել»,- հարցրեց վարչապետը:
Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ ինչ-որ հատված, պայմանավորված եղանակային պատճառներով, տարբեր խնդիրներով կմնա և ծրագրերը կտեղափոխեն հաջորդ տարի, բայց պետության համաֆինանսավորումը կկազմի 8,5-9,5 մլրդ դրամ: «Ըստ էության դա մեր կողմից ապահովվել է: Կարողացել ենք այնքան գումար տրամադրել, որ բոլոր համայնքներից եկած հայտերն ընդունվեն: Շուրջ 483 հայտնի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ամեն տարի աճը լինելու է մի քանի մլրդ դրամով ավելի»,- ասաց նախարարը:
Վարչապետը նշեց, որ 10 մլրդ դրամը սուբվենցիոն ծրագրերի համար պետք է լինի նվազագույնը: «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Երբ ունենանք հարյուր տոկոսով ապահովում, պետական մասնակցությունը կավելացնենք 2 մլրդ դրամի չափով: Աստված չանի, որ մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել սուբվենցիոն ծրագրերով և այդ աշխատանքն ընդունվել է: Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու: Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
4191 դիտում
19:50 24-05-2020
Նիկոլ Փաշինյան. Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8068 դիտում
12:47 01-08-2017
«Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների». կկանխարգելվի դպրոցներում անորակ և արգելված սննդի վաճառքը
Այս բաժնից
1147 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1255 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1456 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ