211652_close_icon
views-count13875 դիտում article-date 23:33 23-10-2019

Lexus-ը ցուցադրել է ապագայի էլեկտրամեքենայի կոնցեպտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Պրեմիում» դասի մեքենաներ արտադրող Lexus ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է LF-30 Electrified ապագայի էլեկտրամեքենայի նախատիպը, հայտնում է Корреспондент-ը։ Կոնցեպտային մեքենայի նոր մոդելն առանձնանում է թափքի արտասովոր դիզայնով: Տանիքն ամբողջությամբ ապակեպատ է, իսկ դռները բացվում են ոչ սովորական եղանակով, այլ դեպի վեր: Ավտոմեքենայի լուսավորությամբ հնարավոր է իմանալ, թե ով է այն վարում՝ վարորդը, թե ավտոպիլոտ համակարգը: Սրահում 4 նստելատեղ է տեղադրված՝ անհատական մոնիտորով: Վարորդի էկրանը համալրված է ժեստերի ճանաչման համակարգով, որոնք նախատեսված են մեքենան կառավարելու տարբեր գործառույթների համար: Lexus LF-30-ը զինվել է 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և անիվներում ներկառուցված շարժիչներով: Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա 500 կմ տարածություն անցնել: Նշվում է, որ սերիական արտադրության նորագույն մոդելը չի ներկայացվի: Կոնցեպտային մեքենայի որոշ դիզայներական տարրեր կկիրառվեն ճապոնական ապրանքանիշի նոր էլեկտրամեքենաներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր