211652_close_icon
views-count1112 դիտում article-date 12:57 23-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կադիլակ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հուշակերտ-Նոր Կեսարիա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Ապագա գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի 1-ին փողոցում կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել անասնագոմի պատին. 2 ուղևոր ստացել են քերծվածքներ: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Գոգավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել Զաֆիրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտա Քեմրի»-ի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր