211652_close_icon
views-count1834 դիտում article-date 11:13 23-10-2019

«Իմ քայլը» խմ­բակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ նաև, որ արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ «Իմ քայլը» խմ­բակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում, ու դա կապված է այն հանգամանքի հետ, որ խմբակցությունում ընդամենը մի քանի հոգու դիրքորոշումն է ի գիտություն ընդունվում, իսկ մնացածը լսողի դերում են, ինչի հա­մար էլ շատ պատգամավորներ նիստերին չեն մասնակցում: Խմբակցության որոշ պատգամավոր­ներ էլ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, թե խմբակցության նիս­տերին հիմնականում որոշումներ չեն կայացվում, ինչի համար վերջին ժամանա­կահատվածում խուսափում են ուղղակի ժամանակ ծախսել ու ներկա գտնվել նիս­տերին: Իսկ գաղտնիք չէ, որ սկզբնական շրջանում խմբակցության գրեթե բոլոր նիստերին պատգամավորներն ամբողջ կազմով էին ներկա լինում: Հիմա, փաստո­րեն, իրավիճակ է փոխվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր