211652_close_icon
views-count1975 դիտում article-date 21:46 22-10-2019

Իրաքում ԻՊ գրոհայինների կողմից 2 գեներալներ են սպանվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից իականացված հարձակման զոհ է դարձել Իրաքի դաշնային ոստիկանության 2 գեներալ։ Այդ մասին հայտնել է Shafaq News-ը՝ հղում անելով երկրի ուժային կառույցներում իր աղբյուրներին։ Վերջինի տվյալներով՝ ահաբեկիչների կազմակերպած թիրախում է հայտնվել Դաշնային ոստիկանության 4-րդ բրիգադային ուժերի հրամանատար, ոստիկանության գեներալ Ալի ալ-Լյամին։ Նրա հետ սպանվել է ևս 6 ուժային՝ մարտական գործողությունների պատասխանատու, գեներալ Մուհամմես Ալաուին և 5 թիկնապահներ։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Սալահ-էդ-Դին նահանգի Սամարրը շրջանում, որը գտնվում է Բաղդադից 125 կմ հեռավորության վրա։ Գեներալներ Ալի ալ-Լյամիին րր Մուհամմեդ Ալաուիին ուղեկցող ավտոշարասյան ճանապարհին պայթուցիկ սարք է գործի դրվել, ինչի հետևանով վերջիններս և այլոք զոհվել են։

Նմանատիպ նյութեր