Երջանիկ քաղաքապետ եմ. Արմավիրի քաղաքապետն ամփոփում է մեկ տարին. armdaily.am
Մեկ տարի առաջ հոկտեմբերի 21-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը դարձավ Արմավիրի քաղաքապետ: Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։
[url=https://armdaily.am/?p=67306&l=am%2F&fbclid=IwAR3mqnAc-AG5cQ_BhkViTAQ_HD0a2Wu8mVxXeHJaonrzx_4xh1oA3v--dvc]ArmDaily.am[/url]-ը զրուցել է Խուդաթյանի հետ՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ են եղել քաղաքում այս մեկ տարվա ընթացքում:
[b]- Պարոն Խուդաթյան, մեկ տարի է ինչ հանդիսանում եք Արմավիրի քաղաքապետ։ Ո՞րն էր ամենամեծ խոչընդոտը, որ այս մեկ տարվա ընթացքում հանդիպել եք։
[/b]
- Ամենամեծ խոչընդոտը կուտակված խնդիրներն են, որոնք քայլ առ քայլ պիտի լուծենք: Անհաղթահարելի խոչընդոտներ չկան, բայց կան օրենսդրական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, որոնք դանդաղեցնում են խնդիրների լուծումը:
[b]- Քաղաքապետ լինելու դժվար ու հեշտ կողմերը որո՞նք են։[/b]
-Քաղաքապետ լինելու ամենադժվար ու ամենահեշտ կողմը, ես կասեի ամենամեծ մոտիվացիան փոփոխություններ կատարելու հնարավությունն է, պատասխանատվությունը այդ փոփոխությունների համար: Ես քաղաքապետի պաշտոնը ընդունում եմ որպես հնարավորություն, ծառայելու հայրենի քաղաքին, հայրենի երկրին: Սա գուցե երկրին ու քաղաքին ծառայելու իմ կյանքի ամենալավ հնարավորությունն է ու այն ձեռքից բաց թողել չի կարելի:
[b]- Մեկ տարվա ընթացքում ի՞նչ ծրագրեր եք իրականացրել քաղաքում, մի փոքր կմանրամասնեք։[/b]
-Հունվար ամսից բարձրացվել է քաղաքապետարանի և ենթական կառույցների բոլոր աշխատողների աշխատավարձը (500 հոգուց ավել), նորոգվում է 2 մանկապարտեզ, մանկապարտեզներում բացվում են նոր խմբեր, ինչը հնարավություն է տալիս հերթում սպասող երեխաների ընդունել: Վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքում կլինեն մանկապարտեզներ, որոնք ձմռանը կաշխատեն:
Քաղաքում անցկացվել է 5 կմ գիշերային լուսավորության նոր ցանց, ևս 3 կմ լուսավորելու ենք մինչև տարեվերջ: Գործարկվել է 107 թաղամասի խորքային հորը, քաղաքում կառուցվել է 600մ փակ ջրագիծ, հիմնվել է զբոսայգի, տնկել ենք 1200-ից ավել ծառեր:
Փոխվել է Հանրապետության փողոցի բոլոր չորս խաչմերուկների լուսաֆորները, տեղադրվել են թվով 29 միավոր ժամանակակից լեդ լուսաֆոր:
Սուբվենցիոն ծրագրով քաղաքում իրականացվում են մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ, այս պահին ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում կենտրոնում:
Սկսել ենք Շառլ Ազնավուրի անվան պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ տեղադրվելու է մեծանուն երգչի կիսանդրին: Պուրակը պատրաստ կլինի նոյեմբեր ամսին:
Աննախադեպ ծավալի բնակարանաշինական ծրագիր է իրականացվում քաղաքում. կառավարություն-համայք-մասնավոր համագործակցության արդյունքում Սիլիկյան թաղամասի այրված և վթարային 2 շենքերի 30 ընտանիքների բնակիչներին հատկացվելու են բնակարաններ, ծրագիրը արդեն ընթացքի մեջ է:
Քաղաքում կազմակերպվում են ժամանցային միջոցառումներ, մշակութային կյանքը ակտիվացել է:
[b]- Քաղաքացիների հետ հաստատ շատ եք շփվում։ Ի՞նչ արձագանքներ եք ստանում նրանցից Ձեր աշխատանքի վերաբերյալ։ Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կհիշեք բնակիչների հետ հանդիպումներից։
[/b]
- Գրեթե ամեն երեկո զբոսնում եմ քաղաքում, շփվում քաղաքացիների հետ: Անկեղծ մեծամասամբ արձագանքները դրական են, երջանիկ քաղաքապետ եմ: Առհասարակ հասանելի եմ բոլորի համար, օգտագործում եմ կապի բոլոր միջոցները արմավիրցիներին հասանելի լինելու համար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armdaily.am/?p=67306&l=am%2F&fbclid=IwAR3mqnAc-AG5cQ_BhkViTAQ_HD0a2Wu8mVxXeHJaonrzx_4xh1oA3v--dvc]կայքում[/url]։