Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:
Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար:
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան:
Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիև»: