211652_close_icon
views-count6520 դիտում article-date 22:39 19-10-2019

Առաջին «Խնձորի փառատոն»-ը Նոր Գեղիում

Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես եւ ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և, առաջին անգամ Հայաստանում, 4 մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։ Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են լինելու համայնքի տարբեր հատվածներում՝ հայկական երգ-երաժշտություն, բեմականացված խաղիկներ, լարախաղաց: Փառատոնը նպատակ ունի ներկայացնելու Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Խնձորի արձանի բացումն էլ առաջին քայլը կլինի համայնքը՝ որպես խնձորի հայրենիք բրենդավորելու հարցում: Նոր Գեղին խնձորի լայնարձակ այգիներով (մոտ 700 հեկտար) հայտնի համայնք է, որտեղ հատուկ մեթոդով աճեցվում են նաև անվանական խնձորներ, որոնք կտեսնեք կից լուսանկարներում: Հանրային լայն մասնակցությունը վստահաբար կնպաստի համայնքը՝ իր առանձնացող տեսակով որպես տուրիզմի կենտրոն ձևավորելու հարցում: Նախատեսվում է միջոցառումը դարձնել ամենամյա՝ հաջորդ տարիներին այն կազմակերպելով հենց խնձորի այգիներում, ներգրավելով ավելի մեծ թվով ներգնա զբոսաշրջիկներ, տուր-ընկերություններ և այլ գործընկերներ: Միջոցառումների մեկնարկը կլինի ժամը 15:00-ին Նոր Գեղիի հրապարակում:

Նմանատիպ նյութեր