211652_close_icon
views-count50888 դիտում article-date 13:12 16-06-2019

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որպեսզի խաղահրապարակը չվերածեն ավտոտնակների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզոմ: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի , որը հանրակացարանային է, բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից: Ինչպես Նոր Գեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սաղ աշխարհը երեխաների համար խաղահրապարակներ է ստեղծում, եղած խաղահրապարակներն էլ արդիականացնում են խաղային կոնստրուկցիաներով, իսկ մեր մոտ նախկին գյուղապետը, չգիտես ինչ-ինչ հիմունքներով, մեր հանրակացարանի բակային տարածքը, որը օգտագործում ենք որպես խաղահրապարակ, ինչ-որ մարդկանց է սեփականության իրավունքով հանձնել: Մենք դիմում ենք Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որտեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հուշի, որ նա հետամուտ լինի, որպեսզի այս հատվածում երեխաները խաղահրապարակի հաշվին ավտոտնակներ չկառուցվեն, էլ չենք ասում՝ եթե արտակարգ դեպքեր լինեն, այդ թվում՝ հրդեհ, ինչպես են տարհանելու մարդկանց, ինչպես են հրշեջները աշխատելու: Բա էդ նախկին գյուղապետը, որ թույլտվություն է տվել, հեչ մտքով չի անեցել, որ նման բան տալուց առաջ պետք է ուղեղով մտածեր: Էլի գոհ ենք, ներկա գյուղապետ Վարդան Պապյանից, ով լինելով արձակուրդում, մեր ահազանգով դեպքի վայր ուղարկեց Նոր Գեղի գյուղապետարանի հողաշինարարության բաժնի ավագ մասնագետ Արսեն Մկրտչյանին, ովքեր ժամանակավոր կասեցրեցին ավտոտնակների կառուցումը նշված հատվածում: Ուզում ենք հավատանք, որ ոչ միայն չեն կառուցվի այդ ավտոտնակները, այլև խաղահրապարակը կբարեկարգվի և մեր երեխաներն էլ մյուս թսղերի երեխաների նման խելքը գլխին խաղահրապարակ կունենան»: Բնակիչներն ասում ին նաև, որ եթե հարցը չլուծվեց, իրենք ստիպված այնպիսի ակցիաներ են անելու, ինչպիսի ակցիաներ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարի առաջ, քանի որ վստահ ենք, որ նման ձևով խնդիրը հնարավոր կլինի լուծել: Բակում հավաքված երեխաներն էլ անընդհատ վանկարկում էին՝ «Մենք ուզում են խաղահրապարակ», «Մենք ուզում են ֆուտբոլի դաշտ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր