2931 դիտում
10:25 19-10-2019
Ինչո՞ւ եք «ասֆալտին փռում» «Անտարես»-ին». Արմեն Մարտիրոսյանը՝ պաստառների տպագրման մասին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են քննադատում հրատարակչությանը՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի շրջանակում պաստառներ տպագրելու համար։
«Մենք նախապես Կառավարությանը առաջարկ ենք ներկայացրել 36 պաստառ տպագրելու համար, բայց ընթացքում այդ թիվն ավելացավ և հասավ 83-ի, որոնցից 70 պաստառն արդեն տպագրված և տեղադրված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Դիտարկմանը, որ քննադատությունները վերաբերում են նրան, որ Կառավարությունը նշյալ ռազմավարության իրականացման համար գնման մրցույթ չի հայտարարել, ինչի հետևանքով այլ ընկերություններ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մրցույթին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց.
«Հա, բայց օրենք է խախտե՞լ, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք էսպես «ասֆալտին փռում» «Անտարես» հրատարակչությանը, ինչո՞ւ եք այսքան քննադատում։ Ախր մենք արել ենք առաջարկ, որի հիման վրա էլ սկսել ենք տպագրել պաստառները: Ավելին՝ դեռևս անգամ պայմանագիրը չկա կնքված, 48 միլիոնը դեռ չի փոխանցվել, բայց մենք արդեն պաստառների մեծ մասը տպագրել ենք։ Վատ բա՞ն ենք արել։ Հիմա եթե պաստառները տպագրենք ու փողը չվերցնենք, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու»,- ասաց Մարտիրոսյանը։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ն իրականացվելու է երկու փուլով՝ առաջին փուլը ներառում է պաստառների տպագրում, երկրորդ փուլը՝ ավելի կոնկրետ նախաձեռնություններ՝ դեպի 2050-ի նպատակներ, և 48 միլիոն դրամը նախատեսված է երկու փուլի համար։
Նշենք, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով 48,900.0 հազար դրամ է հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։
Ըստ ընդունված որոշման հիմնավորման՝ մրցույթ չի հայտարարվել՝ ելնելով ժամկետի սղությունից և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
87423 դիտում
21:54 06-10-2018
Մինչ Հայաստանում բողոքում են, Ռուսաստանում քրեական հեղինակություններին «փռում են ասֆալտին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
2950 դիտում
20:22 02-07-2020
Նիկոլը հայ-ռուսական հարաբերությունները փռում է ասֆալտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
712 դիտում
09:05 23-03-2024
Ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին». «Փաստ»
Այս բաժնից
709 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
715 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
436 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»