2439 դիտում
22:32 17-10-2019
Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Բադասյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել բարեկամ ժողովրդին Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու կապակցությամբ:
Ռուստամ Բադասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահությամբ անցկացված «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին քննարկված հարցերն ու նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և անդրադարձել փոխադարձ իրավական օգնությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին համագործակցությունն ու շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
20:55 14-05-2024
ՀՀ և Լիտվայի ՆԳՆ-ները պայմանավորվել են խորացնել ռազմավարական վերլուծության շուրջ համագործակցությունը
1372 դիտում
20:19 24-10-2015
Վիետնամը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Վիետնամցի նախարար
1485 դիտում
15:34 16-03-2021
Շվեդիան մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Լինդե
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան