821 դիտում
19:58 17-10-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին
Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի:
Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Էիիչի Հասեգավային, նաև դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի և անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով՝ կարևոր նկատելով, որ ձևավորված համագործակցությամբ այդ փորձառությունը նպաստի Հայաստանի առաջընթացին:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորվել է սերտ գործակցություն, որի շնորհիվ Ճապոնիայի իշխանությունների աջակցությամբ Տոկիոյի վերականգնողական ինստիտուտի կողմից մասնագիտական խորհրդատվություն է ապահովվում Մայր Աթոռին հոգևոր-մշակութային արժեքների պահպանության և վերականգնման գործում, ինչպես նաև զորակցություն ցուցաբերվում Տավուշի թեմին կրթական- սոցիալական կենտրոնի ծրագիրը կյանքի կոչելու հարցում:
Իր հերթին Ճապոնիայի վարչապետի խորհրդականն անդրադարձավ երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններին և գործակցության հետագա զարգացման հեռանկարներին՝ հաստատելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում առավել մեծ ձեռքբերումներ արձանագրելու համար:
Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաև թանգարան:
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
22:28 25-05-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3685 դիտում
20:00 18-05-2018
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդականին
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը