211652_close_icon
views-count3664 դիտում article-date 20:00 18-05-2018

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդականին

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կենիչրո Սեսամեին և ռազմական կցորդ գնդապետ Կազույա Օնոյին (նստավայրը ք.Մոսկվա) ` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Օնոյին համագործակցության համար և մաղթել է հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Լևոն Այվազյանը հույս է հայտնել նաև, որ պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումները համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կստեղծեն: Գնդապետ Օնոն իր հերթին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ ՀՀ-ում նոր ռազմական կցորդի հավատարմագրումից հետո` մոտ ապագայում, առաջընթացը կարձանագրվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր