Ոստիկանությունը շարունակում է թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքն օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11-ի սահմաններում, քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով` Էջմիածին քաղաքի Խորենացու և Անդրանիկի փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին էջմիածնի Մաշտոցի փողոցի 58-ամյա մի բնակչի:Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված: Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերված զանգվածը մարիխուանա է, պատկանում է իրեն, պահել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.10.17 22:54



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
