211652_close_icon
views-count8412 դիտում article-date 16:45 17-10-2019

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի կառուցման մեկնարկը տրված է

ՀՀ կառավարությունը խոշոր գումար է հատկացրել ԿԳՄՍ նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար: Երկար տարիներ բուռն քննարկումների առիթ էր Գյումրիում այն մարզադպրոցը, որտեղ մարզվում էր Ալեքսանյանը: Ավելի վաղ Կառավարությունը որոշում էր կայացրել կառուցելու նոր մարզադպրոց: «Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։ Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

Նմանատիպ նյութեր