1692 դիտում
16:15 17-10-2019
Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 10 մլն եվրո աջակցություն կստանա
Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կստորագրվի 10 մլն եվրոյի չափով ֆինանսավորման համաձայնագիր: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները:
«Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու»,- ասաց նախարարը:
Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից:
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
14:21 24-09-2020
Հայաստանը 30 մլն եվրո աջակցություն կստանա դատական ոլորտի բարեփոխումների իրականացման համար
1356 դիտում
12:32 01-12-2022
Հայաստանը ԵՄ-ից 23 մլն եվրոյի աջակցություն կստանա. հայտնի է՝ ինչ նպատակներով է այն ծախսվելու
Այս բաժնից
1039 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1081 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
799 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան