Շիրակի մարզի Արթիկ քաղաքում կայացավ «Drag racing Artik» ավտոմրցաշարը. կազմակերպիչները հասույթը կտրամադրեն Արթիկի թիվ 4 դպրոցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցավ «Drag racing Artik» ավտոմրցաշարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմրցաշարին մասնակցում էին մրցարշավորդներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից:
«Drag racing Artik» մրցույթի հասույթը կազմակերպիչներ Ասպուրակ Չոփիկյանը, Հարություն Համբարյանը կուղղեն Արթիկ քաղաքի թիվ 4 դպրոցում ոչ բարվոք վիճակում գտնվող դասարաններից մեկի վերանորոգմանը:
Միջոցառման բոլոր մասնակիցները պարգևատրվեցին տարբեր պատվոգրերով, գավաթներով և մեդալներով՝ ըստ ավտոմեքենաների դասի:
Շնորհակալագրեր ստացան նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը, Արթիկի բժշկական կենտրոնը, Արթիկի «Միլիոն» առևտրի սրահը, Արթիկում գործող «Բեկո» խանութ-սրահը, «Արթիկ» սուպերմարկետը, Արթիկի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ափոյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներ Գրիգոր Խալաթյանը, Արշավիր Համբարձումյանը, Արգամ Մելիքյանն ու Մխիթար Գրիգորյանը, «Էլիտ» կահույքի սրահը, ինչպես նաև [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական կայքը՝ միջոցառումը լուսաբանելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի