Արմավիրի մարզում կանցկացվի աննախադեպ ավտոմրցարշավ CAR life «Drag Racing». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 2-ին Արմավիրի մարզում առաջին անգամ կանցկացվի «Drag Racing» ավտոմրցարշավ:
Միջոցառումը անցկացվելու է Արմավիրի մարզի Արաքս գյուղ տանող ճանապարհին, Սարդարապատ հուշահամալիրի մոտ:
Միջոցառման կազմակերպիչը «Հայկ Իսկանդարյանն» ԱՁ CAR LIFE-ն է՝ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի գործուն աջակցությամբ:
Մրցարշավի կազմակերպիչները նման միջոցառումներով մտադիր են աշխուժացնել մշակութային և մարզական կյանքը Արմավիրի մարզում:
Մրցարշավը նվիրված է Սարդարապատի հերոսամարտի 101-րդ տարեդարձին:
Հաղթողները կստանան դրամական պարգևներ: Ակնկալվում է Վրաստանի մարզիկների մասնակցությունը մրցարշավին:
Մանրամասների և գրանցվելու համար կարող եք զանգահարել` 094 36 31 00