211652_close_icon
views-count3140 դիտում article-date 23:52 16-10-2019

Չկա ռացիոնալ մարդ, ով կարող է ասել, որ դա այդպես չէ. Արթուր Ղազինյանը` Միքայել Մինասյանի հոդվածի մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը ոչ միայն կիսում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, այլ նաև գտնում է, որ բոլոր ռացիոնալ մտածողների հայտարարություններում այդ մտահոգությունը կարմիր թելով անցնում է, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2019/10/16/ghazinyan/3119198?fbclid=IwAR3qq5_zKV1tc_T20s58UvECVEmyNQBRBqUANBB9N58AywCjnr2xofR54F8]Tert.am[/url]-ը։ «Չկա ռացիոնալ մարդ, ով կարող է ասել, որ դա այդպես չէ, չկա մեկը, ով իրականում մտածում է պետության և պետականության, պետական ազգային ինստիտուտների արդյունավետ գործունեության, վստահության, կանխատեսելի քաղաքականության մասին և հակառակը ասի»,-ասաց նա: Արթուր Ղազինյանը նշեց, որ այս պահին, կարծես թե, ոչ այդքան տեսանելի գործընթաց է ընթանում` նոր քաղաքական կենտրոնի ձևավորման առումով: «Դա հների և նորերի այլընտրանքի ապագայի քաղաքականությունն է, և այդ պետականակենտրոնության գաղափարը օրեցօր դառնում է առավել ակտուալ և ավելի ընկալելի: Հետևաբար ցանկացած օժանդակություն և ցանկացած լրացում այս գործընթացին ի վերջո ուժեղացնելու է պետության և պետականության դիրքերը»,-ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/16/ghazinyan/3119198?fbclid=IwAR3qq5_zKV1tc_T20s58UvECVEmyNQBRBqUANBB9N58AywCjnr2xofR54F8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր