2349 դիտում
22:04 06-08-2019
Ասել ասելա, մի 25 -30 ասա էլի, ինչ մի համեստություն ես անում, մեկա 2050թ. ստուգողն ովա. Արթուր Ղազինյանը՝ Ն. Փաշինյանի մասին
15 միլիոն տուրիստ տարեկան . . .Բայց ինչի՞ 15, ասել ասելա, մի 25 -30 ասա էլի, ինչ մի համեստություն ես անում, մեկա 2050թ. ստուգողն ովա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեկ Հայաստան կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ.
«Ընդհանրապես, երբ լուրջ մարդն ինչ որ բանա հայտարարում, պարտադիր պետքա ունենա ինչ որ հաշվարկ, հիմնավորում, կանխատեսում։
Եթե իհարկե լավ թամադա չի և կենացներ ասելով ու մարդկանց խաբելով գումար չի վաստակում։
Բայց Փաշինյանը լուրջ մարդա և ես վստահ եմ, որ առանց հիմքերի ու հաշվարկների, այդպիսի լուրջ հայտարարություն չէր անի։
Առաջարկում եմ սկսել տեղավորել այդ զբոսաշրջիկներին։ Եթե նույնիսկ մեր բոլոր տները դարձնենք հյուրատուն, Հայաստանն այդքան մարդ չի կարող տեղավորել։ Եվ դրա կարիքն էլ չկա, կարծում եմ, մեր համար 5 միլիոն սահմանագիծ է, որից ավել արդեն կարող է անվտանգային լուրջ ռիսկեր առաջացնել։
Կամ ո՞նց են այդքան մարդ հասնելու Հայաստան, եթե հիմա մենք ունենք, իսկ տեսանելի ապագայում այլ բան չի սպասվում, միայն օդային ճանապարհ՝ տարածաշրջանի ամենաթանկ ծառայություններով։
Մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհը շրջեցին և արդյունքում հասկացան, որ օդի հարկը պետք է հանել, իսկ օդանավակայանի ծառայությունների գները նվազեցնել։
Ակունք իմաստության . . .
Ու այս արդյունքներով իրենք պատրաստվում են տարեկան 15 միլիոն տուրիստ ընդունեն։
Եթե նույնիսկ օդանավակայանի հնարավորություններն ավելացնենք 5 անգամ, ապա այդ թվին հասնել չենք կարող։
Լավ, բա տեսնես ի՞նչա մտածել։
Հասկացա։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվումա լուծել ռուս-վրացական հակամարտությունը և վերագործարկել Աբխազիայի երկաթգիծը։ Բայց շատ խորամանկնա, չի էլ ասում։ Իսկ Ռուսաստանն ու Վրաստանը տեղյակ ե՞ն, որ շուտով լուծվելու է այդ գրեթէ անլուծելի կոնֆլիկտը, թե իրենց անակնկալա սպասվում։
Լավ, եկեք չասենք, անակնկալը չփչացնենք։
Իսկ միգուցե Փաշինյանն իր մտքում արդեն լուծել է Արցախի հակամարտությունը, բացել է Թուրքիայի հետ մեր սահմանը, գործարկել է Ջուլֆայի երկաթգիծը, իսկ այդ 15 միլիոն մեր արևելյան և արևմտյան հարևաններն են, որ Հայաստանը շատ կարոտած լինելով հերթ են կանգնել Հայաստան գալու համար։
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են . . .
Հ.Գ. Սարկազմի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց այլ կերպ հնարավոր չէր»։
Նմանատիպ նյութեր
39260 դիտում
20:08 06-06-2016
Հաշմանդամ տատիկը պնդում է. քաղաքապետն ասել է` մեկա մեռնելու ես, տունն ի՞նչ ես անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
9721 դիտում
12:56 27-10-2023
Հլը մի հատ ասա` Պինոչետ ու ասա` Ջալալ Հարությունյան. Վահրամ Սահակյան. Բաստիոն. Oragir.News
3179 դիտում
23:52 16-10-2019
Չկա ռացիոնալ մարդ, ով կարող է ասել, որ դա այդպես չէ. Արթուր Ղազինյանը` Միքայել Մինասյանի հոդվածի մասին
Այս բաժնից
493 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
424 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ