Զենքի կամավոր հանձնում
Անիի բաժնի ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, Մարալիկի 63-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ հանգուցյալ հորը պատկանող զենքը գտել է ավտոտնակի տանիքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]