211652_close_icon

ԱԻՆ-ը կազմակերպել է եռօրյա տարածաշրջանային աշխատաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3501 դիտում article-date 22:32 15-10-2019
Հոկտեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց Հետաղետային կարիքների գնահատման, աղետների պատճառած կորուստների և վնասների տվյալների շտեմարանի և Սենդայի գործողությունների ծրագրի մշտադիտարկման համակարգի վերաբերյալ եռօրյա տարածաշրջանային աշխատաժողովը: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցում են Հնդկաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի, Սերբիայի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև այլ պետական մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք և փորձագետներ: Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը: Փոխնախարար Բալյանը ողջունեց աշխատաժողովի գումարումը Հայաստանում, նշելով, որ ամեն տարի համաշխարհային հանրությունը տարատեսակ միջոցառումներով է նշանավորում աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 13-ը: Արկադի Բալյանը շեշտեց, որ Հայաստանը՝ ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, միջազգային իր երկարամյա և վստահելի գործընկերոջ՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ձեռնամուխ է եղել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված մի շարք կարևոր քայլերի իրականացմանը: «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ առավել կարևոր է ջանքերի համատեղումը և սերտ համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատաժողովին մասնակցող երկրների ներկայացուցիչներին՝ իրենց փորձը, հաջողություններն ու մարտահրավերները մեզ հետ կիսելու և Հայաստանի քաղած դասերն ի նկատի առնելու համար»,- եզրափակեց փոխնախարար Արկադի Բալյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան: Աշխատաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների փորձագետները ներկայացնելու են հետաղետային կարիքների գնահատման, աղետների ռիսկի նվազեցման ու մշտադիտարկման գործիքակազմերի կիրառման իրենց փորձը, որը հատկապես կարևորվում է տվյալների փոխանակման, հավաստիության և աղետների հետևանքով մարդկային, տնտեսական, մշակութային և այլ կորուստների գրանցման, հաշվարկման նույնանուն սկզբունքների կիրառման հնարավորության համատեքստում: Աշխատաժողովի հիմնական նպատակն է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի Հայաստանյան գրասենյակի մասնագետների օգնությամբ իրականացնել հետաղետային կարիքների գնահատում, ինչպես նաև Սենդայի շրջանակային ծրագրի մշտադիտարկման և աղետների պատճառած կորուստների շտեմարանի մշակման և օգտագործման տեսական գիտելիքների ու բարեհաջող կիրառման վերաբերյալ փորձի փոխանակում: Աշխատաժողովի աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերի 18-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր