211652_close_icon
views-count3628 դիտում article-date 22:03 15-10-2019

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում։ Խորհրդակցույունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Իր խոսքում վարչության պետը նշեց, որ չնայած 2019 թվականի անցած ժամանակահատվածը լի էր իրադարձություններով, հասարակական-քաղաքական ու զանգվածային միջոցառումներով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Հաշվետու զեկույցով ներկայացվեց Երևան քաղաքում գրանցված բացահայտման տոկոսում հաշվառվող հացագործությունների շարժընթացը։ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 11991 դեպք։ Արձանագրվել է միջին ծանրության՝ 3676, ծանր հանցագործության՝ 2623 և առանձնապես ծանր հանցագործության՝ 183 դեպք։ Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է 6187 հանցագործության դեպք։ Նախորդ տարվա համեմատ բացահայտման աշխատանքների աճ է արձանագրվել գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, ավազակության, կողոպուտի, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մարդկանց թրաֆիքինգի, բռնաբարության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանառության, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ։ Գարիկ Ղուկասյանն ամփոփելով նիստը՝ ընդգծեց՝ ակնկալում է, որ Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարները շուտափույթ կշտկեն հաշվետու ժամանակահատվածում արձանագրված թերությունները և բացթողումները, կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր