Էմրե Ջանն ու Գյունդողանը ներողություն են խնդրել իրենց լայքերի համար
Գերմանիայի հավաքականը իր զորակցությունն է հայտնել թիմի կիսապաշտպաններ Իլկայ Գյունդողանին և Էմրե Ջանին, որոնք լայքել էին Թուրքիայի հավաքականի հարձակվող Ջենկ Թոսունի լուսանկարը,որտեղ նա զինվորական պատիվ է տալիս:
Թուրք ֆուտբոլիստներն այդպիսով իրենց աջակցությունն էին հայտնել թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժմանը, որը շատ եվրոպական երկրներ դատապարտել են:
Թուրքական արմատներ ունեցող Գյուդողանին և Ջանին աջակցելու համար Գերմանիայի հավաականի խաղացողներն ու մարզչական շտաբը կոլեկտիվ լուսանկար են արել:
«Նրանք հասկանում են, որ սխալ են արել, այդ իսկ պատճառով հերթական խաղից առաջ լայքերը հանել են և հրապարակավ ներողություն խնդրել», ասել է Գերմանիայի հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆը: