8269 դիտում
16:33 15-10-2019
Նախաքննության մարմինը շարունակում է մարդուն զրկել ազատությունից` առանց հանցակազմի և որևէ հիմնավորված փաստի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
[url=https://168.am/2019/10/14/1188080.html?fbclid=IwAR1ClIzmGnbc5x8Zfhm0MhcVmz8e6DphkKGsL9zjxq1PwkL1uYe9jwcBjtA]168.am-[/url]ը գրում է. Մեր նախկին հրապարակումներից մեկում՝ «Նոր Հայաստանում է՞լ են «սուտ մատնության» հիման վրա «քրեական գործ սարքում», անդրադարձել էինք Սմբատ Ավդալյանի և Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի դեմ քրեական գործին, որում պաշտպանական կողմը պնդում էր, որ իրենց` ինքնապաշտպանության իրավունքը չի ապահովվում, և առերեսում կազմակերպելու միջնորդությունները մերժվում են։
Շուրջ մեկ ամիս Սմբատ Ավդալյանին կալանքի տակ պահելուց և Վահրամ Հակոբյանին հետախուզման մեջ պահելուց հետո, նշված հրապարակումից մի քանի օր անց նախաքննության մարմինը, այնուամենայնիվ, կազմակերպել է առերեսում Սմբատ Ավդալյանի և մեղադրող կողմի եղբայրների հետ, որով մեղադրող կողմի պնդումները չեն ապացուցվել։
Ավելին, մեր տեղեկություններով՝ վերջերս նաև առերեսում է իրականացվել Սմբատ Ավդալյանի և մեղադրող կողմի` Վաղինակ Ղազարյանի միջև, որով նույնպես այն միակ հիմքը, ինչի հիման վրա Սմբատ Ավդալյանը կալանքի տակ է պահվում, իսկ Վահրամ Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ, չի ապացուցվել։ Ավելին, մեր տեղեկություններով, մեղադրող կողմն առերեսման ժամանակ վրդովվել է, և պատռելով իր ցուցմունքը՝ ասել է, որ այդ ամբողջն «իր երևակայության արդյունքն է եղել»։
Չնայած այն բանին, որ գործի հիմքում ընկած միակ ցուցմունքը հերքվել է՝ հանցակազմ չկա, նախաքննության մարմինը շարունակում է Սմբատ Ավդալյանին պահել կալանքի տակ, իսկ Վահրամ Հակոբյանին` հետախուզման մեջ։
Ի՞նչ է ստացվում. Նախ՝ նախաքննության մարմինը առերեսում չէր իրականացնում, այսպիսով խախտելով պաշտպանական կողմի` ինքնապաշտպանության գործողություններ իրականացնելու իրավունքը, և այժմ էլ, այն բանից հետո, երբ գործով բոլոր վկաների, առավել ևս, մեղադրող կողմի հետ առերեսման արդյունքում միակ ենթադրյալ հիմքը հօդս է ցնդել, Սմբատ Ավդալյանը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ անվանի սպորտսմեն Վահրամ Հակոբյանը` հետախուզման մեջ։
Այս հարցերի շուրջ զրուցել են նաև պաշտպանական կողմի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ` իր մասնագիտական կարծիքն իմանալու նպատակով:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/10/14/1188080.html?fbclid=IwAR1ClIzmGnbc5x8Zfhm0MhcVmz8e6DphkKGsL9zjxq1PwkL1uYe9jwcBjtA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը